
Այն, ինչ կատարվում է Սիրիայում, բոլորի համար շատ հարցեր է առաջացնում․ ՄԱԿ-ում ՌԴ առաքելություն

Սիրիայում կատարվողը «շատ հարցեր» է առաջացնում բոլորի համար, Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և մոտ օրերս կվերլուծի այն, РИА Новости-ին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի առաքելությանմշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Մենք Նյու Յորքում ուշադիր հետևում ենք իրավիճակին, բոլորը, ոչ միայն մենք, շատ հարցեր ունեն, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է կատարվում, մենք դրանք կպարզենք առաջիկա օրերին և ավելի հստակ կհասկանանք իրավիճակը, այդ թվում՝ տեղում ՄԱԿ-ի ներկայության միջոցով»,- ասել է Պոլյանսկին։