
Ուրսուլա ֆոն դեր Լայենն արձագանքել է Սիրիայի իրադարձություններին. Ասադի դաժան բռնապետությունը տապալվել է

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ արձագանքել է Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությանը։
«Ասադի դաժան բռնապետությունը տապալվել է։ Տարածաշրջանի այս պատմական փոփոխությունը հնարավորություններ է բացում, բայց զերծ չէ վտանգներից։ Եվրոպան պատրաստ է աջակցել ազգային միասնության պահպանմանը և սիրիական պետության վերականգնմանը, որը պաշտպանում է բոլոր փոքրամասնություններին։ Մենք գործակցում ենք եվրոպական և տարածաշրջանային առաջնորդների հետ և հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»,- գրել է նա։