Առավոտյան ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր նավահանգստային քաղաքում զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի փոխանցմամբ՝ հետաքրքիր տեղեկություն էր տարածվել, երբ հունիսի 23-ի երեկոյան ՌԴ-ում «Վագներ» ռազմական խմբավորման ղեկավարը գործողություն էր սկսել, Նիկոլ Փաշինյանն իր ավտոշարասյունով ինչ-որ տեղ էր գնացել, և ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ դեսպանի նստավայր, ոչ թե աշխատավայր, այլ ապրելու վայրը։
Ռուսաստանում զինված ապստամբության փորձի օրերը՝ հունիսի 23-24-ը, երկրի պատմության մեջ մտել են որպես նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ հասարակության միասնության և համախմբման օրեր։ Այս մասին գրել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։
Շվեդիայում Ղուրանի այրման փաստից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը կանգնեցրել է իր վերջերս նշանակված դեսպան Խոջաթոլու Ֆոհանիին Ստոկհոլմ ուղարկելու գործընթացը, տեղեկացնում է Mehr-ը։
Կոլումբիայի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ բախվել են Մետա դեպարտամենտի ավիաբազայի մոտ ուսումնական առաջադրանք կատարելիս, օդաչուներից մեկը զոհվել է: Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌՕՈՒ-ի մամուլի ծառայությունը։
Փարիզի արվարձաններից մեկի` Լ’Է լե Ռոզ քաղաքի քաղաքապետ Վինսենթ Ժանբրյուն հայտնել է, որ այսօր՝ հուլիսի 2-ի գիշերն անկարգությունների ժամանակ ցուցարարները հարձակվել են իր տան վրա։ Դրա հետևանքով տուժել են նրա կինը և երեխաներից մեկը։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
Twitter ընկերության սեփականատեր Իլոն Մասկը շաբաթ ներկայացրել է սոցիալական ցանցի նոր կանոնները, որոնց համաձայն սահմանվում են օրվա ընթացքում կարդացվող գրառումների քանակի «ժամանակավոր սահմանափակումներ», տեղեկացնում է ABC News-ը։
Ցուցարարները դուրս են եկել փողոցներ, այրվել է ավելի քան 1300 մեքենա, ևս 234 շենք հրկիզվել կամ վանդալիզմի է ենթարկվել։ Բազմաթիվ երիտասարդներ ներգրավված են անկարգությունների մեջ։ Ներքին գործերի նախարարությունը բերման ենթարկվածների միջին տարիքը գնահատել է 17, սակայն նրանց թվում եղել են նաև 13 տարեկաններ։
Շվեդիայի և Հայաստանի երկկողմ զարգացած համագործակցությունը շարունակում է մնալ ամուր:
Նշվում է, որ կարաբիներները նաև կալանքի տակ են վերցրել կասկածյալների 5 միլիոն եվրո գումարի անշարժ գույք, ընկերություններ, ընկերությունների բաժնետոմսեր, շարժական գույք և այլն։
Եվրոպայի լրագրողների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսը կոչով է հանդես եկել Մերդան Յանարդաղի կալանավորման վերաբերյալ։
«Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը՝ իր ապազգային, կործանարար ծրագրերը և այլն, դրանով խախտում է նաև Հայաստանի Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը: Ես՝ որպես քաղաքացի, հարցնում եմ նրան՝ ո՞վ ես դու, ա՜յ պատահական փողոցից մարդ, ո՞վ է քեզ իրավունք տվել, որ որպես հանրային պաշտոնյա երդվելով, որ պետք է հարգես մեր երկրի Սահմանադրությունն ու օրենքները, կատարես քո պարտականությունները, հանրային ծառայություններ մատուցես մեր ժողովրդին, ո՞վ ես դու, որ խախտես մեր երկրի Սահմանադրությունը, օրենքները, անարգես մեր պետության խորհրդանիշները»:
ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը Լեհաստանի իշխանություններին կոչ է արել թուլացնել եռանդը երկրում ամերիկյան մարտավարական միջուկային զենքի (ТЯО) տեղակայման հարցում:
Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Դիլան Յեշիլգյոզը, ով, ըստ թուրքական լրատվամիջոցների, ունի հակաթուրքական հայացքներ, նոր որոշում է կայացրել, համաձայն որի՝ կին ոստիկաններին կարգելվի կրել գլխաշոր։
Հայաստանում է ԱՄՆ Պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ՛Բրայենի գլխավորած պատվիրակությունը։ Հայտնի դարձավ, որ պատվիրակությանն ընդունել է Նիկոլ Փաշինյանը՝ գոհունակություն հայտնելով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկ բնույթից։
«Եթե դա է խնդիրը, և եթե պետք է գնալ նվազագույն կորուստներով խաղաղության, Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց, որ երեք նախագահներն աջակցեն Փաշինյանին՝ գոնե հնարավորինս նվազագույն կորուստներով գնալ խաղաղության կնքման: Որոշումն ընդունվեց, մշակվեցին տեքստեր: Հայաստանի 3 նախագահները պետք է իրենց աջակցությունը հայտնեին Փաշինյանին, բայց Փաշինյանը մերժեց»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերի ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել են 17-ամյա դեռահասի:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երեւանում: Հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:
Ռուսաստանի պետդուման վավերացրել է Ռուսաստանի և Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի միջև «երկքաղաքացիության» համաձայնագիրը, գրել է BusinessPressNews-ը:
Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունել էր Մասկի հրավերը՝ հարաբերությունները պարզելու խառը մենամարտի կանոններով (MMA) մենամարտում:
Լրատվամիջոցը հայտնում է նաև երկու զոհի մասին, որոնց թվում է սահմանապահը և քաղաքացիական անձը։
Արտաքին գործերի նախարարության նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը վստահ է՝ ոչ վաշինգտոնյան եռօրյա բանակցությունները, ոչ դրան նախորդած քառօրյա բանակցային ռաունդն Արցախը հայկական պահելու հարցում որևէ օգուտ մեզ չեն տալիս։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է երկրում անկարգությունների պատճառով ժանդարմերիայի զրահատեխնիկայի տեղակայման մասին: Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը։
Վաշինգտոնում նախօրեին ավարտվեցին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռօրյա բանակցությունները հայտարարվող առաջընթացով, սակայն «բայց»-երով։
Տնտեսական պատժամիջոցների սահմանումը Ռուսաստանի դեմ դավաճանություն կլինի Վրաստանի և վրաց ժողովրդի շահերին: Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդարանում հանդես գալով կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությամբ։
Սանկտ Պետերբուրգի Grand Bianco ռեստորանում թունավորվածների թիվը հասել է 95-ի: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Իլ դը Ֆրանս շրջանում մինչև երեկոյան ժամը 9։00-ը դադարեցվել է բոլոր ավտոբուսների և տրամվայների աշխատանքը։
Միևնույն ժամանակ թեկնածուի կարգավիճակ արդեն տրամադրել են Ուկրաինային ու Մոլդովային։
Նա հավելել է, որ Ռուսաստանն այս պահին հացահատիկի գործարքի երկարաձգման օգտին փաստարկներ չի տեսնում։
Ռուսաստանը ձգտելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) կազմի հնարավորինս շուտ ընդլայնման հասնել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հաշվին: