Բաժիններ՝

Սարսափելի է, թե որքան մարդ է սպանվել և վիրավորվել անհավատալի դաժանությամբ այստեղ. Շոլցն այցելել է Սուրբ Ծննդյան տոնավաճառ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այցելել է Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառ, որտեղ ավտոմեքենան մխրճվել էր ամբոխի մեջ։

«Մագդեբուրգի հետ սգում է մեր ողջ երկիրը։ Սարսափելի է, թե որքան մարդ է սպանվել և վիրավորվել անհավատալի դաժանությամբ այստեղ՝ Սուրբ Ծննդյան տոնավաճառում:

Բոլոր զոհերին և նրանց ընտանիքներին մաղթում եմ ուժ և հոգու և մարմնի շուտափույթ ապաքինում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ի երեկոյան Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Սուրբ ծննդի տոնավաճառում։ Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, ևս 205 մարդ վնասվածքներ են ստացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031