«Թուրքական հոսքը» մրցակից չէ Տրանսանատոլիական խողովակատարին (TANAP), ասել է TANAP կոնսորցիումի ղեկավար Սալթուկ Դյուզոյլը թուրքական TRT Haber-ին տված հարցազրույցում։
Իրանը ցանկանում է ավելացնել գազամատակարարումները Թուրքիային և քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ, հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության (NIGC) ներկայացուցիչ Մաջիդ Բուժարզադեն։
«Ներկայումս Հալեպում գտնվում է 8-10 հազար հայ. այս թիվը մեզ տրամադրել են տեղի ազգային կառույցները, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը և մեր հյուպատոսը՝ Տիգրան Գևորգյանը։ Վերջին անգամ Սիրիայի հետ կապվել եմ երեկ երեկոյան ժամը 10-ին։ Ռեիսյանն ասել է. «Այս պահին հայկական թաղամասերում խաղաղ է, պայթյուններ, հրաձգություններ չկան, և ես հենց հիմա ընկերներիս հետ խաղաղ անկյուններից մեկում նստած՝ սուրճ եմ խմում»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը։
Արյունալի այդ գիշերվա մասին շատ է խոսվել: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալումը հեղաշրջման միջոցով չարիք է ցանկացած ժողովրդավարության համար, և Թուրքիայի քաղաքացիները կարողացան վճռականորեն ապահովագրել ժողովրդավարության սերմերը իրենց երկրում:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում այսօր ելույթ է ունեցել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունում հանդիպում է կայացել նախարար Նատիգ Ալիևի և իտալական Tenaris Global Services ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Ռոկկայի միջև։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է դիտարկել սիրիական հակամարտությանը միջամտելու ռազմական տարբերակը, հայտնում է Reuters-ը։
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է անում վրացական «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը ուժեղացնել «Իվանիշվիլիի խոշոր խարդախության» հայտնաբերման աշխատանքը և նյութեր հավաքել ընտրություններում կեղծարարության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի շրջանակում ադրբեջանական պատվիրակությունը՝ ղեկավար Սամեդ Սեիդովի գլխավորությամբ, հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում հայտարարել է, որ դրական է համարում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնումը «Սու-24»-ի խոցումից հետո։
Թուրքիայի ռազմաօդային ուժերը «Եփրատի վահան» օպերացիայի շրջանակում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերը։ Այս մասին հայտնում է թուրքական Haberturk թերթը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական հռետորաբանություն է անվանել ֆրանսիական իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ Հալեպին հասցված ավիահարվածները կարող են հավասարեցվել ռազմական հանցագործություններին:
Ամերիկյան Stratfor հետազոտական-վերլուծական կենտրոնի վերլուծաբանները կարծում են, որ Սիրիայում Վաշինգտոնի և Մոսկվայի ռազմական բախման ռիսկերը ներկայիս տարվա չորրորդ եռամսյակում կավելանան։
«Ամերիկացիները որևէ հաջողություն Իրաքում չեն ունեցել, Սիրիայում էլ չունեն, ուղղակի աշխատում են ստեղծված քաոսային իրավիճակը երկարաձգել, որովհետև նման իրավիճակում կառավարելը ձեռնտու է: Եթե քաոսային իրավիճակը երկարաձգելու նպատակ չունենային, Օբաման չէր հայտարարի, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարը դեռ 30 տարի կտևի: Այս հանդիպումից հետո Էրդողանը հայտարարեց՝ աշխատում ենք, որ Սիրիայում քաղաքական լուծումը հնարավորինս շուտ արագացվի, մենք Սիրիայում արյունահեղության դադարեցման կողմնակիցն ենք: Իսկ մինչ այդ ասել էր, թե Դամասկոսում պետք է նամազ անի»:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը մեծամասնական ընտրակարգով տեղի կունենա 2016թ. նոյեմբերի 2-ից ոչ ուշ, ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԿԸՀ մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալլստրեմը կողմ է արտահայտվել նրան, որ Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ Սիրիայում նրա գործողությունների պատճառով, տեղեկացնում է DW-ն։
Հոկտեմբերի 12-ից Ադրբեջանում ուժի մեջ են մտել սեպտեմբերի 26-ին անցկացված հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխությունները:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հասել են արդեն բացահայտ հակամարտության, ինչը վկայում է այն մասին, որ երկրները կանգնած են տարածաշրջանային կամ անգամ համաշխարհային պատերազմի շեմին, հայտնում է Lenta-ն։
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ԵԽԽՎ-ի նիստում այսօր խոսելով երկրում հուլիսի 15-ին կազմակերպված հեղաշրջման փորձից, հայտարարել է, թե Թուրքիան շնորհակալ է Ադրբեջանի ժողովրդին, հատկապես նախագահ Իլհամ Ալիևին, որ Թուրքիայի համար այդ դժվարին օրերին եղել է Թուրքիայի կողքին։
Չավուշօղլուն այս մասին հայտարարել է՝ պատասխանելով ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաևայի հարցին։
ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում չունի երկարաժամկետ պլաններ, ամերիկացիները գտնվում են հուսահատության մեջ, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։
Թուրքական իշխանության ներկայացուցիչների հետ աշխատանքը «Թուրքական հոսք» գազատարի շինարարության թույլտվության հետ կապված կառուցողական է ընթանում, նախագծի համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստացվել են, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։
Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին կայացած հանրաքվեի անցկացման արդյունքում սահմանադրական փոփոխություններն այսօրվանից ուժի մեջ են մտել, հաղորդում է TASS-ը։
Նրա խոսքով՝ Քլինթոնը ավելի լավ կարող է առաջ մղել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի շահերը։ «Քլինթոնը տարածաշրջանի ռազմավարական պատկերի վերաբերյալ ունի ամբողջական գիտելիքներ»,- հայտարարել է Բրայզան։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մրսածության պատճառով չի կարողանա այցելել Ադրբեջան և Հայաստան: Բաքու այցելությունը նախատեսված էր հոկտեմբերի 12-ին, իսկ Երևան` հոկտեմբերի 13-14-ը: Միջազգային մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը։
Ուժային կառույցները շատ կոպիտ, ագրեսիվ են վերաբերվում բնակչությանը: Մեկ անձի կամքով, կառավարողի, ով լարում է ժողովրդի դեմ ուժային կառույցները՝ ոստիկանությունը, դատախազությունը, դատարանը, ֆինանսական ոստիկանությունը և այլն: Սա միայն իմ կարծիքը չէ, սա ժողովրդի կարծիքն է:
«Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը սիրիահայերին աջակցելու հարցի առնչությամբ քննարկումներ է կազմակերպում տարբեր ուղղություններով: Կապի մեջ ենք Եվրամիության որոշ վարչությունների հետ: Քննարկումներ ենք անցկացնում Բելգիայի խորհրդարանի պատգամավորների հետ»,- ասաց Պետո Դեմիրճյանը:
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը որոշում է կայացրել մտնել նոր գումարման խորհրդարան և մասնակցել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին:
Վրաստանի Զուգդիդի շրջանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից մեծամասնական թեկնածու, Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսը դեռ չի որոշել՝ արդյոք կմասնակցի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին, քանի որ նրա որոշ ընտրատեղամասերում ընտրությունները ճանաչվել են անվավեր և տեղի են ունենալու հոկտեմբերի 22-ին: