Բաժիններ՝

Շվեդիան ցանկանում է Սիրիայի պատճառով պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ

Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալլստրեմը կողմ է արտահայտվել նրան, որ Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ Սիրիայում նրա գործողությունների պատճառով, տեղեկացնում է DW-ն։

«Ռուսաստանի գործողությունները բացարձակապես անթույլատրելի են»,- հայտարարել է նա Spiegel Online-ին տված հարցազրույցում։

«Մենք պետք է դեմ դուրս գանք ցանկացած ռազմական հանցագործությունների, դրանց համար անհրաժեշտ է ենթարկել իրավական հետապնդման։ Եվրամիությունը կարող էր մտածել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված Սիրիայի պատերազմի հետ»,- հայտարարել է քաղաքական գործիչը՝ խոսելով Հալեպի ռմբակոծությունների մասին։

Սիրիայի պատճառով Մոսկվայի դեմ նոր եվրոպական սահմանափակիչ միջոցառումների հարցը կարող է քննարկման դրվել արդեն հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթաժողովում։

Գերմանիան մինչ օրս հերքում էր նման հնարավորությունը, սակայն մի քանի օր առաջ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը նշեց, որ Բեռլինն ըմբռնումով է վերաբերվում ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս