Բաժիններ՝

Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, թե ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համաշխարհային պատերազմ է հասունանում

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հասել են արդեն բացահայտ հակամարտության, ինչը վկայում է այն մասին, որ երկրները կանգնած են տարածաշրջանային կամ անգամ համաշխարհային պատերազմի շեմին, հայտնում է Lenta-ն։

«Ցանկացած պատերազմ, որը կատարվում է երրորդ ուժի ձեռքով, ի վերջո, ավարտվում է։ Սիրիայում այդ սահմանն արդեն սպառվել է»,- հայտարարել է նա։

Քուրթուլմուշը նաև հավելել է, որ Թուրքիան չի սովորեցնի սիրիացի ժողովրդին, թե ինչպես ղեկավարի երկիրը։ «Դա չպետք է անեն ո՛չ Ասադի ռեժիմը, ո՛չ ամերիկացիները, ո՛չ Ռուսաստանն ու Իրանը։ Այդ որոշումը պետք է կայացնի սիրիացի ժողովուրդը»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31