Բաժիններ՝

Չավուշօղլուն ԵԽԽՎ-ում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ԵԽԽՎ-ի նիստում այսօր խոսելով երկրում հուլիսի 15-ին կազմակերպված հեղաշրջման փորձից, հայտարարել է, թե Թուրքիան շնորհակալ է Ադրբեջանի ժողովրդին, հատկապես նախագահ Իլհամ Ալիևին, որ Թուրքիայի համար այդ դժվարին օրերին եղել է Թուրքիայի կողքին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

«Նրանք ամենասկզբից եղել են Թուրքիայի կողքին՝ մեզ համար այդ ծանր օրերին։ Այդ օրերը մեզ համար շատ դժվար են եղել, այդ օրերին զգում ես ընկերոջ կարիք։ Իհարկե, մենք չենք սպասում, որ մեր գործընկերները ամբողջությամբ համաձայնեն մեր վարած քաղաքականության հետ»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31