Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 2-ից ոչ ուշ

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը մեծամասնական ընտրակարգով տեղի կունենա 2016թ. նոյեմբերի 2-ից ոչ ուշ, ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԿԸՀ մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

«Օրենսդրության համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է ընտրությունների երկրորդ փուլ այն բանից հետո, երբ հանրագումարի կբերվեն առաջին փուլի արդյունքները, համապատասխանաբար, երկրորդ փուլի անցկացման վերջին ժամկետը նոյեմբերի 2-ն է»,- ասել է Միքելաձեն։

Նա բացատրել է, որ ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն պատգամավորության այն երկու թեկնածուները, որոնք հոկտեմբերի 8-ին ստացել են առավել շատ թվով ձայներ։

«Նախնական տեղեկություններով՝ երկրորդ փուլ կանցկացվի 50 մեծամասնական շրջաններում, թեև վերջնական տվյալները հայտնի կդառնան համապատասխան գործընթացներից հետո»,- նշել է նա։

Համամասնական ընտրակարգով անցկացված ընտրություններում, որտեղ «կուսակցական» տեղերին հավակնել է 19 կուսակցություն և 6 ընտրական դաշինք, երկրի խորհրդարանում կներկայացվի 3 քաղաքական ուժ։

Միքելաձեն նաև հայտնել է, որ երեկ երեկոյան ավարտվել է շրջանային ընտրական հանձնաժողովներում բողոքների ստացման ժամկետը։ Հանձնաժողովների անդամները արդեն ձեռնամուխ են եղել դրանց ուսումնասիրմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31