
Էր Ռիադը հանդես Է գալիս Սիրիայի միասնության օգտին

Սաուդյան Արբիան հանդես է գալիս Սիրիայի միասնության պահպանման եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի կատարման օգտին: Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը՝ ամփոփելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները:
«Ինչ վերաբերում է Սիրիային, ապա մենք քննարկեցինք այդ երկրի միասնության պահպանման անհրաժեշտությունը, քաղաքական լուծման հասնելու անհրաժեշտությունը, որպեսզի երկիրը դուրս բերվի ճգնաժամից: Այդ լուծումը պետք է հենվի Ժնեւ-1-ի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի վրա»,-նշել է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍը: