
Իրանն անհրաժեշտ է համարում Իսրայելի միջուկային զինաթափումը

Թեհրանն անհրաժեշտ է համարում Իսրայելին զրկել զանգվածային բնաջնջման ամեն տեսակ զենքից, այդ թվում՝ միջուկային ու քիմիական, ինչի մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհքանը։
«Մենք վստահ ենք, որ պետք է ձեւավորվի միջազգային կամք՝ ուղղված միջուկային զինաթափմանը, համենայն դեպս Մերձավոր Արեւելքում հարկավոր է զինաթափել Իսրայելին, նրան զրկել զանգվածային բնաջնջման ամեն տեսակ զենքից, այդ թվում՝
միջուկային ու քիմիական, որպեսզի երաշխավորվի անվտանգության մակարդակը տարածաշրջանում»,-ասել է Դեհքանը՝ ելույթ ունենալով անվտանգության հարցերին նվիրված մոսկովյան միջազգային խորհրդաժողովում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: