Բաժիններ՝

Ջոն Մաքքեյնն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերացնել «Թուրան»-ի տնօրենին առաջադրված մեղադրանքները

Հայտնի ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերացնել Ադրբեջանում գործող վերջին անկախ լրատվամիջոցի` «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի նկատմամբ առաջադրված բոլոր մեղադարանքները:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Մեհման Ալիևի ազատ արձակումը ճիշտ քայլ է, բայց Ադրբեջանի իշխանությունները միևնույն ժամանակ պետք է վերացնեն նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքները: Իշխանությունները պետք է վերացնեն նաև անօրինական կերպով ազատազրկման ենթարկված մյուս բոլոր անձանց մեղադրանքները և ազատ արձակեն նրանց»,- նշել է սենատորը:

Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի գործով սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նրա նկատմամբ կալանավորումը, որպես պատիժ, վերացվել է՝ փոխարինվելով ազատ արձակմամբ:

Մեհման Ալիևը կալանավորվել էր օգոստոսի 28-ին՝ հարկային խնդիրներ ունենալու պատրվակով:

«Թուրան»-ից հայտնել էին, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են խոչընդոտելու «Թուրանի» գործունեությունը:

Մեհման Ալիևի նկատմամբ առաջադրված անօրինական մեղադրանքների համաձայն` նրան սպառնում էր 7 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս