Այս տարի Հրանտ Դինքի անվան մրացանակին արժանացել են թուրք իրավապաշտպանն ու չինացի արվեստագետ
Պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի ծննդյան օրը` սեպտեմբերի 15-ին Ստամբուլում տեղի է ունեցել Դինքի անվան մրցանակի հանձման արարողություն:
Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Սեպտեմբերի 15-ին Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակին են արժանացել թուրք իրավապաշտպան Էրեն Քեսքինը և մարդու իրավունքների պաշտպանության գործում իր մեծ ներդրմամբ հայտնի չինացի արվեստագետ Այ Վեյվեյը:
Էրեն Քեսքինը մեծ պատիվ է համարել Դինքի միջազգային մրցանակին արժանանալը և հիշել Հրանտ Դինքի խոսքերը:
«Ինչպես Հրանտն էր ասում, այս երկրում ապրողներիս մեջ աղավնու դողէոցք կա, բայց դա չպետք է խանգարի, որպեսզի քաջությամբ հավատանք այն ամենին, ինչ անում ենք: Շնորհակալություն Հրանտ, որ մեզ թողել ես այս սերն ու քաջությունը»,- նշել է իրավապաշտպանը:
Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը 2009-ից սկսած հանձվում է ամեն տարի 2 անձի, ովքեր տարվա ընթացքում աչքի են ընկել արդար, ռասիզմից անկախ, ազատ, խտրականությունից դուրս աշխարհի ձևավորման գործում ունեցած ներդրմամբ և հանուն այդ ազնիվ գործի վտանգի են ենթարկել իրենց:
Մրցանակաբաշխության ժուրիի կազմում, ի թիվս տարբեր երկրներից ժամանած իրավապաշտպանների, լրագրողների և արվեստի գործիչների եղել են նաև կանադահայ ռեժիսոր Ատոմ էգոյանը, Դինքի կինը` Ռաքել Դինքը: