Ալիևի խոսքերով՝ ռազմական ոլորտում համագործակցությունը հանդիսանում է երկու երկրների հարաբերությունների բաղկացուցիչ մասը:
Ընդգծվում է, որ Սաակաշվիլին իր այդ հայտարարությունն արել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համատեքստում:
Դավութօղլուն նաև ընդգծել է, որ Ղրիմի թաթարների անվտանգությունը մտնում է Անկարայի առաջնահերթությունների թվում:
Միայն պետության ղեկավարները կարող են քննարկել հրադադարին առնչվող բարդ խնդիրները:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Զարիֆի խոսքերով՝ Իրանն ու Թուրքիան ընդհանուր հայացք ունեն մի շարք կրոնական ու գլոբալ խնդիրների շուրջ:
Թուրքիայի չափահաս բնակչության քանակը հասնում է 50 միլիոն մարդու, ինչը նշանակում է, որ գաղտնալսել են նրանց 1 տոկոսին:
Wall Street Journal-ի տվյալներով՝ Գյուլենի շարժումն աշխարհի 160 երկրում ունի ավելի քան 2000 ուսումնական հաստատություն:
Ջաֆարովն ընդգծել է, որ հայկական կողմը բջջային հեռախոսի օգնությամբ ձայնագրել է ողջ խորհրդաժողովը և վերծանել է այն:
Կալաձեն այդ պաշտոնում նշանակվել է դաշինքի Քաղխորհրդի նիստում:
Եթե ունենայի թեկուզ 10 կյանք, ապա տասներորդը նույնպես կնվիրեի Վրաստանին:
Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջին եռակողմ հանդիպումն անցկացվել է Ուրմիայում, իսկ երկրորդ եռակողմ հանդիպումը՝ Նախիջևանում:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Դա կնպաստի թե՛ տեղի, թե՛ օտարազգի մեծ թվով զբոսաշրջիկների ներգրավմանը և հետևաբար զբոսաշրջության զարգացմանը:
Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն այցելել է Թեհրան, ուր և այսօր հանդիպելու է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Այժմ իշխանությունները ցանկանում են վերանորոգել եկեղեցին, որը կնպաստի տվյալ շրջանում զբոսաշրջության զարգացմանը:
Նավի անձնակազմը բաղկացած է ավելի քան 5000 մարդուց, որից 3000-ը զինվորականներ են:
Ընդգծվում է, որ օրեր առաջ էլ Քրեական օրենսգրքի՝ ահաբեկչությանն առնչվող հոդվածներում կատարվել են ուղղումներ, որոնցով խստացվել են պատժաչափերը:
Ժամանակին թշնամին կարծել է, որ Իրանը թույլ երկիր է և որ կարող է ոչնչացնել նրան:
Փանջիկիձեի խոսքերով՝ Արևմուտքն անում է ամեն ինչ՝ խուսափելու համար Ուկրաինայում արյունահեղությունից:
Թուրքիան պատրաստ է մասնակցել Ուկրաինայում տիրող իրավիճակի գծով միջազգային շփման խմբի աշխատանքներին:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
Սուրուչի թունելը կառուցվել է Հարավ-արևելյան անատոլիական նախագծի (GAP) շրջանակներում:
Ադանայի մոտ գտնվող«Ինջիրլիքի» ավիաբազայում ներկայումս պահվում է В61 տիպի 60-70 ատոմային ռումբ:
Թուրքիան Ուկրաինայի շարունակվող ճգնաժամի ֆոնին աջակցելու է Ղրիմի թաթարներին:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մարտի 11-ին մեկնելու է Նյու Յորք:
Իրանական այցի ժամանակ Էշթոնին ուղեկցում է նրա տեղակալ Հելգա Մարիա Շմիդը:
Սաակաշվիլին նաև ներկայիս Ռուսաստանը համեմատել է հիտլերյան Գերմանիայի հետ, որը էթնիկ գերմանացիներին պաշտպանելու պատրվակի ներքո օկուպացրել է Եվրոպայի երկրները (մասնավորապես Չեխոսլովակիան):
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Մագնուսոնը հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Ամերիկյան ռազմանավին ուղեկցել է Թուրքիայի առափնյա պաշտպանության մոտորանավակը: