Բաժիններ՝

Իրանի գերագույն ղեկավարը ԱՄՆ-ին է համարում երկրի գլխավոր թշնամին

Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին ԱՄՆ-ին համարել է իրանական ժողովրդի գլխավոր թշնամին: Այդ մասին ասված է նրա կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:  «Ամերիկան հիմնական թշնամին է բառիս բուն իմաստով»,-հայտարարել է Խամենեին՝ ուսանողների առջեւ ունեցած ելույթի ժամանակ:

«ԱՄՆ-ի առջեւ ընկրկելը նրան կուժեղացնի ու կլկտիացնի, ուստի միակ ճանապարհը դիմադրությունն է»,-ընդգծել է նա:

Խամենեին հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները Իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո Թեհրանի նկատմամբ թշնամական դիրք բռնեց, իսկ այժմ ձգտում է վնասել միջուկային համաձայնագրին:

Նախօրյակին Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը այաթոլլան առաջարկել է մեկուսացնել ԱՄՆ-ին՝ հրաժարվելով դոլարից եւ այն ազգային արժույթներով փոխարինելով երկկողմ եւ բազմակողմ գործառնություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930