Վերջինիս խոսքերով՝ նախօրեին անցկացվել է Թուրքիայի Նախարարների խորհրդի նիստ, որի ժամանակ էլ ընդունվել է թուրքական օդանավի սկզբնական նախագիծը:
Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում է երկրի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Սուլթանով Շահին Աշրաֆօղլուն:
Թերթի տվյալներով՝ Սիրիայում ռազմական գործողություն սկսելու դեպքում առաջին հրթիռները Սիրիայի տարածքի վրա արձակվելու են Հաթայ նահանգի Քըրըքհան շրջանից:
Հիմնական տարաձայնություններն առնչվում են կոնֆերանսի մասնակիցների մանդատների բաշխմանը:
Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 9-ին:
Թուրքիան ի վիճակի է պաշտպանել իրեն:
Իվանիշվիլին չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում կարող է վերադառնալ, եթե իհարկե վստահ լինի, որ կառաջանա նման կարիք:
Այս մասին գործակալությանը հայտնել է Իբրահիմբեկովի փաստաբան Ֆուադ Աղաևը:
Արընչն ընդգծել է, որ ո՛չ կամավոր կոալիցիոն ուժերը, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի երկրները, առանց ԱՄՆ-ի մասնակցության, չեն որոշի ռազմական գործողություն սկսել Սիրիայի դեմ:
Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի՝ հասարակական կապերի հետ բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը:
Այցի շրջանակներում Մամեդյարովը հանդիպելու է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ:
Ընդհանուր առմամբ վարժանքների մասնակցելու է 4 գումարտակի մոտ 2000 ներկայացուցիչ:
Հարցախույզի արդյունքները վկայել են, որ «Գեզի» այգու ակցիաների ժամանակ ԱԶԿ-ի օգտին քվեարկել պատրաստվող 35 տոկոսանոց ցուցանիշը մեկ ամսում աճել է մինչև 43 տոկոսի, ինչն ամեն դեպքում մեծ սպառնալիք է 2011 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեների գրեթե 50 տոկոսը հավաքած ԱԶԿ-ի համար:
Այս մասին այսօր Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է հենց Աբաշիձեն՝ ընդգծելով, որ հանդիպման ստույգ ժամկետը կհստակեցվի ավելի ուշ:
Փաստաբանն ընդգծել է, որ մոտ ժամանակներս դիմելու է Պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարարություն՝ Մերաբիշվիլիին հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ միջնորդությամբ:
Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:
Թուրքիան մեր երկրի աղետների հիմնական մեղավորն է:
Նախագահները քննարկելու են քաղաքական, առևտրա-տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում փոխգործակցության հարցը:
Ձեզ հայտնի է, որ արդեն իսկ ձեռնարկվել են պրագմատիկ քայլեր՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների դրական զարգացման ուղղությամբ, ինչը մասնավորապես առնչվում է առևտրի, տնտեսական ու մշակութային ոլորտներին:
Անհրաժեշտ է խորացնել հետագա երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցությունը տարածաշրջանի երկրների և մասնավորապես Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի հետ:
Վրաստանի համար շատ կարևոր է ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիի «Ռեդիսոն» հյուրանոցում հանդիպել է արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչների հետ:
Մի՛ կարծեք, որ հարցը լուծված է, որ ամեն ինչ ավարտված է:
Հաշվետու ժամանակահատվածում Իրանը Թուրքիայից ներկրել է 2.902.000 դոլարի ապրանք, ինչը 64 տոկոսով ավելի պակաս է՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ:
Միջադեպը գրանցվել է այսօր առավոտյան՝ ժամը 10.00-ին, երբ 4 մեքենայից բաղկացած ավտոշարասյունը շարժվում էր Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլի ուղղությամբ:
Իր ելույթում Վրաստանի զինված ուժերի Միացյալ շտաբների պետի առաջին տեղակալ, բրիգադի գեներալ Վախթանգ Կապանաձեն հայտարարել է, որ նման զորավարժություններ դեռ չեն անցկացվել Վրաստանում:
Ադրբեջանը վերածվել է աշխարհի կարևոր երկրներից մեկի՝ մասնավորապես զգալի դեր խաղալով էներգետիկ անվտանգության ապահովման գործընթացում:
Տվյալ գործով անցնում է 103 մարդ, որոնց թվում է նաև Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, պաշտոնաթող բանակի գեներալ Չևիք Բիրը:
Այս մասին լրագրողներին հայտնել են ԿԸՀ-ի ներկայացուցիչները:
Այս մասին հայտարարել է «Ազատ գոտի» հասարակական կազմակերպությունը՝ հրապարակելով նարնջագույն ներկված հուշարձանի լուսանկարը: