Թուրքիայում «Անադոլու Կուլտուր» հասարակական կազմակերպության նախագահ, գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալան 13 օր ձերբակալված մնալուց հետո կալանավորվել է:
Թուրքիայի Բաթման քաղաքի «Արամ Տիգրանի անվան զբոսայգու» մուտքում տեղադրված ցուցանակից, որի վրա նշված է զբոսայգու անվանումը, անհայտ անձիք ջնջել են հայազգի հայտնի երաժիշտ Արամ Տիգրանի անունը:
Ստամբուլի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում 112 կասկածյալի ձերբակալելու մասին որոշում է կայացրել:
«Հավանաբար հետաքննական մեխանիզմների ներդրման հարցն այն նախաձեռնություններից մեկն է, որոնք նախագահները քննարկել են` որպես շփման գծում լարվածությունն իջեցնելու միջոց»:
Գազիանթեփի (Այնթափ) պատմական հայկական տները վերածվել են հյուրանոցների: Թուրքական «Հաբերլեր» կայքը , անդրադառնալով խնդրին, գրում է, որ դարավոր պատմություն ունեցող հայկական տները, որոնք ձմռանը տաք պահող, իսկ ամռանը զովություն ապահովող քարերով են կառուցված, այսօր քաղաք այցելող զբոսաշրջիկների կողմից մեծ հետաքրքրության են արժանանում:
«Ժնևի թնջուկը սկսեց բացվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանական Քինգզ քոլեջի դասախոս, բրիտանացի քաղաքագետ Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև բանակցություններին և ներկայումս ընթացող զարգացումներին:
Թուրք լրագրող Սերդար Քորուջուն կարևոր է համարում Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների դերը երկու ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու գործում։ Այս մասին Էջմիածնում նա խոսեց լրագրողների հետ, որտեղ մասնակցում էր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիների որոնմանը նվիրված միջազգային համաժողովին։
«Հայաստանի մասնակցությունը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն կարող է բանակցության առարկա դառնալ ԼՂ հակամարտությունից առանձին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հարցին:
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին կարգադրել է իրանական բալիստիկ հրթիռների հեռահարությունը սահմանափակել 2 հազար կիլոմետրով:
Իրանն ավարտել է Աստարա-Աստարա (քաղաքներ Ադրբեջանում և Իրանում) երկաթուղու կառուցման աշխատանքները, որի արդյունքում միմյանց են կապվել երկու երկրների՝ 2225 կմ երկարությամբ երկաթգծերը:
Թուրքիայի Ադանա քաղաքում բնակվող 32-ամյա Գ. Ս.-ն կալանավորվել է սոցիալական ցանցում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ:
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի առաջիկա անելիքների հետ կապված որոշ հստակեցումներ կլինեն այսօր՝ հոկտեմբերի 31-ի երեկոյան:
Հոկտեմբերի 29-ին անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Սալյանի շրջանի Քուր Ղարագաշլը գյուղի բնակիչ Մյովլանով Փերվին Ակիֆ օղլուն (Mövlanov Pərvin Akif oğlu):Այս մասին ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքին հայտնել են համագյուղացիները:
Խորհրդային Միության կողմից «բաժանիր, որ տիրես» քաղաքականության պատճառով ԽՍՀՄ փլուզումը վիճարկելի տարածքներում կործանարար պատերազմների պատճառ դարձավ: Հետխորհրդային տարածքում ամենաերկարատև խնդիրն առաջացավ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Լեռնային Ղարաբաղի/Արցախի շուրջ:
Իրաքի դաշնային կառավարությունը հսկողություն է հաստատել Թուրքիայի եւ Իրաքյան Քրդստանի սահմանի «Իբրահիմ- Հալիլ» անցակետի վրա:
Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգներին՝ կապված մեքսիկացի պատգամավորների կողմից Արցախի Հանրապետություն կատարած այցի հետ:
Սիրիայում ներքին վերաբնակների թիվը կրճատվում է իրենց տներ վերադարձողների թվաքանակի համեմատ, սակայն մարդկանց փախուստի տեմպերը բարձր են մնում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»,- օրերս հայտարարել էր Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ քաղաքական դպրոցում խոսելով ԼՂ խնդրի մասին:
«Կարծում եմ, որ Թրամփի աշխատակազմը ԼՂ հակամարտությանն ամենաբարձր մակարդակով չէ ուշադրություն դարձնում: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ նախագահ Թրամփը փորձում է նվազեցնել ԱՄՆ ղեկավարության դերակատարությունն աշխարհում, այդ թվում՝ Պետքարտուղարությունում խիստ բյուջետային կրճատումների միջոցով»:
Բելգիայի Անտվերպեն քաղաքի թաղամասերից մեկում բախում է տեղի ունեցել տեղի թուրքերի և քրդերի միջև: Ըստ թուրքական «Hürriyet» թերթի կայքի՝ բախման ժամանակ վիրավորվել է 4 մարդ, որից մեկը ոստիկան է: Ազգությամբ 40 թուրք բերման են ենթարկվել և հարցաքննվել:
Իրանն սկսել է շահագործել սեփական արտադրության Afagh («Հորիզոն») ռադիոտեղորոշման համակարգը:
Հոկտեմբերի 30-ին Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալութան թուրքական ծառայությանը:
Սիրիայի ժողովուրդների կոնգրեսը, կարող է անցկացվել Սոչիում նոյեմբերի կեսերին, դրան կարող է մասնակցել ավելի քան հազար մարդ:
Թուրք հայտնի դերասանուհի Հազար Էրգյունչլուն «Քուրդիսատանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) մասին փաստագրական ֆիլմը սոցիալական կայքի իր էջում հրապարակելուց հետո բերման է ենթարկվել:
«Պայմանավորվե՞լ են ինչ-որ բանի մասին Ժնևում։ Եթե ակտիվացում համարենք տարբեր հանդիպումները, ապա դրանք կարող են ամեն պահի տեղի ունենալ, բայց արդյո՞ք դա կնշանակի, որ ադրբեջանական կողմը փոխել է ռազմավարությունը»։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը հոկտեմբերի 30-ից պաշտոնապես շահագործման կհանձնվի:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հրաժարվել է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփի հետ անցած ամսին Նյու Յորքում անձնական հանդիպում անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կուլիսներում:
Վրաստանի Աջարիայի ինքնավար հանրապետության գյուղատնտեսության նախարարն այս տարի ցիտրուսային մրգերի առատ բերք է ակնկալում: Ավթանդիլ Մեսխիձեի խոսքերով, եթե կլիմայական պայմանները չվատթարանան և բերքը չկարկտահարվի, ակնկալվում է 35-40 000 տոննա արտահանման համար նախատեսված ցիտրուսային մրգեր:
Շվեյցարիայի խոշորագույն UBS բանկը ներկայացրել է տվյալներ 2016թ աշխարհի միլիարդատերերի թվի վերաբերյալ: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ 2016թ. աշխարհում միլիարդատերերի թիվը ավելացել է 145 հոգով և կազմել է 1542:
Ժնևյան Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բռնկված լարվածությանը զուգահեռ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են առաջիկա շաբաթների ընթացքում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: