Բաժիններ՝

Էրդողանի ղեկավարած Թուրքիան ԵՄ անդամ չի կարող լինել. Օզդեմիր

Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան երբեք Եվրամիության անդամ չի լինի: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Բոլոր խելքը գլխին մարդիկ գիտեն, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թուրքիան չի կարող լինել Եվրամիության անդամ: Դրա փոխարեն անհրաժեշտ է քննարկել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Թուրքիայում գերմանացի գերիներին ազատ արձակելու նպատակով»,- հայտարարել է Օզդեմիրը:

Ազգությամբ թուրք պատգամավորը հայտարարել է, որ Գերմանիայի արտաքին քաղաքականության ամենակարևոր նպատակներից պետք է լինի Թուրքիայում կալանավորված գերմանացիների ազատ արձակումը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930