Բաժիններ՝

Թուրքիայում ընդդիմադիր «Բիրգյուն» թերթին դատին են տվել Էրդողանին վիրավորելու համար

Թուրքական ընդդիմադիր «Բիրգյուն» պարբերականին դատի են տվել նախագառ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: Այս մասին հայտնում է թուրքական Diken  պարբերականը:

Թերթին դատի են տվել մի հոդվածի համար, որում Էրդողանի անունը հիշատակված է ընդամենը մեկ նախադասության մեջ:

Մասնավորապես նշվել է, որ ֆինանսների նախարարության նորանշանակ պաշտոնյաներից Ահմեդ Մինդերը Էրդողանի ազգականն է և որ նա իր դստերն ամուսնացրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի որդու հետ:

Թերթում տեղ գտած հոդվածը վերաբերում է Էրդողանի փեսա, Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի՝ նախարարությունում արած նոր նշանակումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930