Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են պաշտպանության, ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր

Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ին քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացմանը, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցությանը, սահմաններում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ այս ուղղություններում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Արցախի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Տեսանյութեր

Լրահոս