Բաժիններ՝

Թուրքիայում քրդամետ կուսակցությունից քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել է Էրզրումի Քարայազը բնակավայրի քաղաքապետ Մելիքե Գյոքսուն, որը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ է:

Այս մասին հայտնում է թուրքական «Սյոզջու» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկատվության՝ դեռևս որոշ ժամանակ առաջ Գյոքսուի նկատմամբ դատարանը յոթ տարի վեց ամիս ազատազրկման որոշում էր կայացրել՝ «ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքով: Վճիռը բողոքարկվել է, սակայն դատարանը մերժել է այն, որից հետո Գյոքսուն ձերբակալվել է:

Գյոքսուի հետ միասին ձերբակալվել է ևս յոթ անձ, այդ թվում քաղաքային խորհրդի անդամներ: Նրանց նույնպես առաջադրվել է վերոնշյալ մեղադրանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30