Վրաստանում հարցվածների 63 տոկոսը «վատ» է գնահատել երկրի տնտեսական դրությունը
Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության համաձայն, Վրաստանում հարցվածների 63 տոկոսը կարծում , որ երկրի տնտեսական դրությունը վատ է։ Հետազոտության տվյալներով՝ հարցման մասնակիցների 31 տոկոսը հայտարարում է, որ երկրի ներկայիս տնտեսական դրությունը միջին աստիճանի է, տնտեսական դրությունը լավ է համարում 4 տոկոսը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Ինչ վերաբերում է տնտեսական հավասարությանը, ապա 70 տոկոսը կարծում է, որ Վրաստանի տնտեսությունն օգուտ է բերում միայն մարդկանց որոշակի խմբի, 12 տոկոսն ասում է, որ Վրաստանի տնտեսությունն օգուտ է տալիս բոլոր քաղաքացիներին հավասարապես, իսկ 9 տոկոսի կարծիքով՝ Վրաստանի տնտեսությունը ոչ ոքի օգուտ չի տալիս: Ուսումնասիրությունը կատարվել է հուլիսի 13-29-ը: Ընդամենը դրան մասնակցել է 2131 մարդ, վիճակագրական անճշտությունը կազմել է 1,7 տոկոս:
NDI-ի ուսումնասիրություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid ֆինանսական օգնությամբ: Հարցումներն անցկացնում է CRRC-Վրաստանը: