Թուրքիայի արևելքում գտնվող Աղրը շրջանի նահանգապետ Օսման Վարոլը հայտարարել է, որ Արարատ լեռը դեկտեմբեր ամսին պաշտոնապես բաց կլինի լեռնագնացության համար։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումների ֆոնին կարծիք է հայտնել առ այն, որ Ռուսաստանում անխուսափելի չեն հայերի և ադրբեջանցիների միջև ընդհանրումները:
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն ասաց, որ նոյեմբերի 10-ին հրապարակված հայտնի փաստաթղթի պահանջները տեսնելուց հետո, որևէ արցախցի չի վերադառնա Արցախ և կողք կողքի ապրի ադրբեջանցու հետ։
Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ողջունում է ակներև հրադադարի հաստատումը եւ մարտական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։
Digital Forensic Research Lab ծավալուն հոդվածով անդրադարձել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառմանը՝ նշելով, որ արբանյակային պատկերը ցույց է տալիս ԼՂ-ում սպիտակ ֆոսֆորի օգտագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը փորձեր է անում կանխելու Ռուսաստանի հետ հասունացող միջպետական սկանդալը՝ ՌԴ-ում Բաքվի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հայտարարություններից հետո:
Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին, Ռուբեն Մելքոնյանը նկատեց՝ ականատես ենք դառնում մոտավորապես Սիրիայի խնդրին, երբ խնդիրները լուծվում են ռուս-թուրքական բանակցությունների միջոցով։ Իսկ Հայաստանն այդ բանակցություններում չկա, գոյություն չունի։
Սիրիայի «Ապագա» կուսակցության ղեկավար Իբրահիմ Քեֆթանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան իր ներքաղաքական անհաջողությունները ծածկելու համար փորձում է հաջողություններ գրանցել արտաքին քաղաքականության մեջ, որը նույնպես մատնվում է անհաջողության։
Մոսկվայում «մեծ սխալ» են որակել Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հայտարարությունը, թե «պատերազմում, ինչպես պատերազմում, ամեն ինչ կարող է լինել»:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով Սյունիքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ճանապարհի բացմանը և դրա վտանգներին, ասաց, որ որքան էլ փորձեն այլ ձևակերպումներ տալ, եռակողմ հրապարակված թուղթը քաղաքագիտության մեջ ունի հստակ ձևակերպում՝ կապիտուլյացիա կամ կիսակապիտուլյացիա։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն որոշել է չհանդիպել տարածաշրջանային այց ծրագրած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Պաշտոնական Անկարան Պոմպեոյի այցի մանրամասները և դրա նպատակը համարում է վիրավորանք. Պոմպեոն ժամանելու է Ստամբուլ, այլ ոչ թե Անկարա:
Նոյեմբերի 12-ին նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր, ի թիվս այլ հարցերի, խոսեց Արցախի կարգավիճակի հարցի հստակեցման շուրջ։ Նա նշեց, որ ԼՂ-ում դեռ շատ աշխատանք կա անելու, որից գլխավորը կարգավիճակային հարցերի դիտարկման անհրաժեշտությունն է՝ առաջին հերթին հաշվի առնելով այնտեղ ապրած և ապրող էթնո-դավանանքային խմբերի իրավունքները։
«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց թիմն արդեն մեկնում է Ստեփանակերտ, որտեղից նոյեմբերի 7-ին էին դուրս եկել՝ տեղի կառույցների խնդրանքով։
«Ընդգծեմ ևս մեկ անգամ՝ պատրանքներ այն մասին, որ ԼՂ-ի շուրջ 7 շրջանները պետք է ընդմիշտ մնային այն իրավիճակում, ինչ նրանք եղել էին դեռ մեկ-մեկուկես-երկու ամիս առաջ, չպետք է լիներ»,- ասաց ռուս նախարարը։
Պատերազմը Լեռնային Ղարաբաղում ծրագրված էր դեռ դրա սկսվելուց շատ առաջ՝ Անկարայի ամենաակտիվ մասնակցությամբ, ինչը Հայաստանի պաշտպանության նախարարությանը պետք է հասկանալի լիներ դեռ ամռանը, երբ թուրքական ռազմական պատվիրակություններն սկսեցին պարբերաբար այցելել Բաքու, գրում է Репортер-ը՝ հավելելով, որ ռազմատեխնիկական համագործակցության նման ակտիվություն Թուրքիայի և Ադրբեջանի միջև այս դարում դեռ չէր եղել։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Եթե հաջողվեր Ղարաբաղի հարցում ավելի շուտ պայմանավորվածության գալ դիվանագիտորեն, ապա 5 շրջանները, միևնույն է` անցնելու էին Բաքվին պարզապես խաղաղ ճանապարհով»,- այս մասին քիչ առաջ ռուսաստանցի և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգը ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման շուրջ ծավալված իրադարձությունների մասին։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կառուցողական մոտեցումը, որի արդյունքում առաջացող նրբություններն ու տարաձայնությունները կլուծվեն թուրք գործընկերների հետ երկխոսության ընթացքում:
Փախստականների խնդիրը Սիրիայում արհեստական է, Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, խնդիրներ են ստեղծել նրանց վերադառնալու համար:
Մինչ հայաստանյան հասարակությունն ուշքի չի գալիս նոյեմբերի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարության տեքստի ծայրահեղ միակողմանի բովանդակությունից, որը ողջ ծավալով իրագործման դեպքում «խոստանում է» մշուշոտ հեռանկար Արցախի հայկական բնակչության և ընդհանրապես Արցախի հայկականության համար, աշխարհաքաղաքական գործընթացներն Արցախի շուրջ չեն դադարում։
Պեսկովի խոսքով՝ «դա պատերազմի դադարեցման և գործընթացը քաղաքական-դիվանագիտական հուն տեղափոխելու ուղիների որոնման լարված գործընթացի արդյունք է եղել
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Անկարան ու Մոսկվան ստորագրել են հուշագիր ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին, որը պետք է վերահսկի ԼՂ-ում հրադադարի ռեժիմը։ Տեղեկությունը փոխանցում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողության և մոնիտորինգի թուրք-ռուսական կենտրոնի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է այսօր առավոտյան։ Էրդողանը նաև հույս է հայտնել, որ ինչպես Սիրիայում, այնպես էլ ԼՂ հարցում կապահովվի արդարացի խաղաղություն։
Հունական դրոշով լցանավը թուրքական ձկնորսական կատերին է բախվել Թուրքիայի Կարատաշ քաղաքից 15 ծովային մղոն հեռավորության վրա, որը գտնվում է երկրի Ադանա հարավային նահանգում. հինգ ձկնորսի դեռ չի հաջողվել գտնել: Այդ մասին նոյեմբերի 11-ին հաղորդում է Haber Turk հեռուստաալիքը:
Նիդերլանդների «Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցություն», «Քրիստոնեա-դեմոկրատական կոչ», «Դեմոկրատներ-66» և «Քրիստոնեական միություն» կառավարական կուսակցությունները ցանկանում են, որ ԵՄ-ն զենքի էմբարգո կիրառի ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ՝ որպես պատժամիջոց տարածաշրջանում տարբեր հակամարտություններով Թուրքիայի ներգրավվածության, այդ թվում `Լեռնային Ղարաբաղի պայքարում ներգրավվածության համար:
Թուրքիան նոյեմբերի 11-ին հրապարակել է Navtex-ի (նավիագացիոն տելեքսի) երկու նոր ծանուցագիր՝ Էգեյան ծովի հունական չորս կղզիների՝ Հիոսի, Սամոթրակիայի, Սամոսի և Լեմնոսի ապառազնականացմսն համար:
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայման քարտեզը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը՝ հաղորդելով, որ նախօրեին ռուս զինվորականները սկսել են ժամանել Հայաստան, և նրանց մի մասն արդեն ուղևորվել է նշանակված շրջան։ Ժամանումից հետո նրանք կձևավորեն 16 դիտորդական կետեր շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում։
Թուրքիայում՝ Մարմարա և Էգեյան ծովերի ավազաններում մեկ ժամվա տարբերությամբ երկրաշարժներ են գրանցվել։