Թուրք լրագրող, սյունակագիր Ֆաթիհ Ալթայլըն կասկածի տակ է դրել Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից հրապարակվող նոր տիպի կորոնավիրուսային վարակի (Covid-19) օրական դեպքերի թվերի հավաստիությունը՝ նշելով, որ միայն ինքն անձամբ ճանաչում է այդքան թվով հիվանդի։
Թուրքիայի արևելքում գտնվող Վանա լճի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել են պատմական հուշարձաններ, որոնք անցել էին ջրի տակ լճի մակարդակի բարձրացման պատճառով:
Թուրքիայի Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից հրապարակվել են 2020 թվականի սեպտեմբերի դրությամբ կարճաժամկետ արտաքին պարտքի վիճակագրությունը։
Թուրքիայում մասնակի պարետային ժամի սահմանումն ամենեւին չի վերաբերում հյուրանոցների եւ նրանց կցված լողափերի աշխատանքին, բայց կարող է ազդել էքսկուրսիաների անցկացման վրա:
Լրագրող, գրող Մուրադ Եթքինն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նոյեմբերի 17-ի հայտարարություններին առ այն, որ Թուրքիան իրականացնելու է բարենորոգումների նոր ծրագիր:
Թուրքիայի խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է երկրի նախագահի հրամանը՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին։ Փաստաթուղթն օրենսդիր մարմին էր ուղարկվել երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին։ Համաձայն Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրամանի՝ թուրք զինվորականները կարող են Ադրբեջանում գտնվել 1 տարի ժամկետով։ Նախօրեին հայտնի դարձավ, որ այն ընդունվել է, իսկ այսօր արդեն ստորագրվել է Թուրքիայի նախագահի կողմից։ Թուրք մասնագետներն Ադրբեջան են մեկնել՝ ձևավորելու ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոն Արցախյան հրադադարի վերահսկողության նպատակով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որը, ըստ նրա, անհրաժեշտ է ստեղծված իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն և անվտանգություն հաստատելու համար։
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
«ՆԱՏՕ-ի առաջատար երկրները փորձում են թաքցնել սեփական նյարդայնությունը Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև ԼՂ-ում հրադադարի հաստատման համաձայնության կապակցությամբ։ ԱՄՆ-ն և իր գործընկերները զայրացած են, որ պատերազմը դադարեցված է Մոսկվայի միջամտությամբ։ Չէ՞ որ դա, փաստորեն, «զրոյացրեց» նրանց բազմամյա աշխատանքը Անդրկովկասից Ռուսաստանի դուրսմղման ուղղությամբ»,-ասել է Նարիշկինը։
«Արևմուտքը հայ և ադրբեջանցի ազգայնականներին մղում է Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությությունների հեղինակազրման և տապալման»,- այս մասին «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասել է ՌԴ Ներքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Հեռակա մեղադրանք է առաջադրվել չորս ահաբեկիչների, որոնք մասնակից են Սիրիայում ռուսաստանցի օդաչու Ռոման Ֆիլիպովի սպանությանը:
Մոսկվան կարծում է, որ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը չեն բերի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ապակայունացման և չեն վտանգի երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության կետերի կատարումը:
Դաշնային Խորհուրդը միաձայն համաձայնություն է տվել Ռուսաստանի Դաշնության նախագահին` ռուսական զինված ուժերի զինծառայողներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ:
Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել սիրիացի զինվորականներին եւ «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերին:
Սենատոր Բոբ Մենենդեսն Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ` Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով:
Թուրքիայի Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցության նախագահ (DEVA) Ալի Բաբաջանը հայտարարել է, որ վերջին շրջանում լիրայի անկման և ֆինանսական ճգնաժամի արդյունքում Թուրքիան մեծ վնասներ է կրել, որը հատկապես կանդրադառնա թուրք ժողովրդի վրա։
«Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը լուծված չէ, այո, նման խնդիր գոյություն ունի»:
«Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես է դեռ մեկ ամիս առաջ Ալիևին համոզել դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստանի համար աննշան տարածքների կորուստներով Ադրբեջանից Շուշի փախստականների մուտք թույլատրելու պայմանով խաղաղապահների առկայության դեպքում, սակայն Փաշինյանը հրաժարվել է։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ որոշված չէ:
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը:
Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է ռազմական հանցագործությունների և Արցախի դեմ վայրագությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլոց դեմ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին պատգամավորներ Սադեթ Կարաբուլուտի և Հետլիդ Պլումենի առաջարկած բանաձևերը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է որ «խոսք լինել չի կարող Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին»:
Ալիևը նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ժողովրդին հղած ուղերձի ընթացքում:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է այն երկրներին, որոնք անտեսել են սիրիացի փախստականներին նվիրված խորհրդաժողովը, որն անցած շաբաթ անցկացվել է Դամասկոսում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ կազմակերպության իր գործընկերներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման մասին`նշելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են, և իրավիճակը կայունանում է:
Մոսկվան հույս ունի, որ ՄԱԿ-ի կառույցները Միջազգային կարմիր խաչի կոմիտեից (ՄԿԽԿ) անմիջապես հետո կմիանան Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ եթե ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ, որեւիցե պարզաբանում պետք լինի Թուրքիայի եւ Ղարաբաղի վերաբերյալ, նրանք դրանք կստանան:
Թուրքական անվտանգության ծառայությունները նոյեմբերի 16-ին իրականացված գործողության արդյունքում ձերբակալել են «Քուրդիստանի ժողովրդական կուսակցության» անդամների: Ինչպես հայտնում են թուրքական լրատվական կայքերը, ձերբակալվածների թվում է նաև Մահմուդ Համիդը, ով ձերբակալվել է Ալ Վիլաթ թաղամասի Էլբուշի մզկիթում բնակվող քրոջը այցելելու ժամանակ:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն Մերձավոր Արևելքում Թուրքիայի վերջին ամիսների գործողություններին արձագանքելու համար:
«Բոլոր նշաններից ելնելով՝ Շուշին հանձնել են, քանի որ կար դիմադրելու ռեսուրս, երբ Շուշին ընկավ, այդ շրջան այցելած բոլոր մարդիկ գիտեն, որ ափի վրա բացվում է Ստեփանակերտը, և կարելի է հեշտությամբ թիրախավորել։ Դա ամենաճգնաժամային պահն էր, և, թե ինչու հենց այդ պահին գնացին այդ համաձայնությանը, սա ևս հետաքրքրական հանգամանք է, քանի որ Ալիևը չցանկացավ վերացնել հայկական անկլավն ամբողջությամբ»,- ասաց Տարասովը։