Բաժիններ՝

Ռուսաստանն ու Թուրքիան ԼՂ-ում համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիր են ստորագրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Անկարան ու Մոսկվան ստորագրել են հուշագիր ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին, որը պետք է  վերահսկի ԼՂ-ում հրադադարի ռեժիմը։ Տեղեկությունը փոխանցում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողության և մոնիտորինգի թուրք-ռուսական կենտրոնի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է այսօր առավոտյան։ Էրդողանը նաև հույս է հայտնել, որ ինչպես Սիրիայում, այնպես էլ ԼՂ հարցում կապահովվի արդարացի խաղաղություն։

«Թուրքիան Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության է պատրաստ Սիրիայի ապագայի հարցում»,- ասել է նա։

Բացի դրանից, Էրդողանը պնդել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ համատեղ Ղարաբաղում խաղաղապահների հարցում իր տեղը կունենա։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս