Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով Դավոսում է, որտեղ մինչև հունվարի 24-ը մասնակցելու է Համաշխարհային տնտեսական ֆորումին։
Սա Սիրիայի նախկին առաջնորդի նկատմամբ ձերբակալության երկրորդ օրդերն է, որը տրվում է Ֆրանսիայում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ: Անդրադառնալով հունվարի 21-ին հյուսիսային Բոլու քաղաքի «Kartalkaya» լեռնադահուկային հյուրանոցային համալիրում բռնկված հրդեհին՝ նա մեկօրյա սուգ է հայտարարել երկրում:
Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել, հայտնում է Anadolu գործակալությունը:
Որպես պատճառ նշվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված սահմանային իրավիճակը:
Հունվարի 21-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա նաև հույս է հայտնել, որ իր շփումը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ «շատ շուտով» կկայանա։
Վերջին անգամ Պուտինը և Թրամփը հեռախոսով զրուցել են 2020 թվականի հուլիսի 23-ին։
ԱՄՆ գաղտնի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել Բոլթոնի հայտարարությունները։
Ռազմական գործողությունների դադարը պաշտոնապես ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։
ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
ԱՄՆ նոր նախագահի վերադարձը Սպիտակ տուն որոշակիորեն ասոցացվում է սպասումների և անորոշությունների հետ:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը պաշտոնամուտից անմիջապես հետո ստորագրել է հրամանագիր, որի համաձայն 90 օրով դադարեցնում է ԱՄՆ տրամադրած ԱՄՆ արտաքին ֆինանսական օգնության հատկացումը: Տրամպը քննելու է, թե որքանով է այդ օգնությունը ծառայում ԱՄՆ շահին, բնականաբար՝ իր պատկերացմամբ: Տրամպը արտաքին օգնության տրամադրումը չափելու է իր քաղաքականությանը համապատասխանությամբ:
Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պանամայի ջրանցքը «հետ վերցնելու» ծրագիրը՝ իր ամերիկացի պաշտոնակցին ասելով, որ առանցքային առևտրային ուղին «կա և կմնա» երկրի ձեռքում, այս մասին հաղորդում է BBC-ն։
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ՝ ընդգծելով այս երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքի անհրաժեշտությունը՝ ապահովելով նրա բոլոր քաղաքացիների օրինական իրավունքները՝ անկախ նրանց քաղաքական համոզմունքներից և էթնիկ և կրոնական պատկանելությունից։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հենց երդմնակալության արարողության օրը ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ կյանքի կոչելով իր նախընտրական քարոզարշավին հնչեցված խոստումներ։ Հրամանագրերն անկյունաքարային են ու փոխում են պետության որդեգրած քաղաքականությունը մի շարք բնագավառներում։ Այդ մասին ֆեյսբուքյն էջում գրում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը․
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հունվարի 21-ին Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Աշխարհը թևակոխել է նոր դարաշրջան, որում կատաղի մրցապայքար է ընթանում տեխնոլոգիաների և ռեսուրսների համար, Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի 55-րդ նստաշրջանում իր ելույթում ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
ԱՀԿ-ն ափսոսանք է հայտնում կազմակերպությունից դուրս գալու՝ ԱՄՆ որոշման կապակցությամբ, հայտարարել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Ժազարևիչը։
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ Իրանը կդառնա ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի «օրակարգի գլխավոր հարցը», հաղորդում Է Times of Israel-ը:
Թուրքիայի հարավային Էլազըղ և Մալաթիա նահանգների միջև գտնվող Եփրատի երկթագծային կամուրջն ամենաերկարն է այդ երկրում։
2024-ին ռուսները բախվել են զբոսաշրջային այցերի թանկացմանը Թուրքիա, Եգիպտոս և ԱՄԷ ուղղություններում: Այդ իսկ պատճառով, ըստ ռուսական տուրօպերատորների, ռուս զբոսաշրջիկների համար նոր ուղղություն կարող է դառնալ Ճապոնիան:
ՀՀ իշխանություններն Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելուն ուղղված մի շարք քայլերից հետո կարծես փորձում են մեղմել Ռուսաստանի Դաշնության հնարավոր արձագանքը։
Հունվարի 20-ին ձերբակալվել է Թուրքիայում գործող ընդդիմադիր «Հաղթանակ կուսակցության» առաջնորդ Ումիթ Օզդաղը: Պարզվել է, որ Անկարայի ռեստորաններից մեկում ձերբակալված Օզդաղը մեղադրվում է «երկրի նախագահին վիրավորելու» և «Ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու» հոդվածների հատկանիշներով:
Միացյալ Նահանգների Սենատը միաձայն հաստատել է 53-ամյա հանրապետական Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Ռուբիոյի թեկնածությունը պաշտպանել է 99 սենատոր, այդ թվում՝ ինքը։
Ադրբեջանի փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմից նախագահ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Թուրքիայում մեկնարկել են «ձմեռային զորավարժություններ-2025» լայնածավալ զորավարժությունները՝ Ադրբեջանի մեծ թվով զինվորականների մասնակցությամբ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ, քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանն է։
Բաքվում սկսվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների և նրանց մի քանի հայրենակիցների «շոու» դատավարությունը, որոնք գերի էին ընկել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը գրավելու նպատակով ադրբեջանական «բլիցկրիգի» ժամանակ։ Այս մասին իր հայտարարության մեջ նշել է ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի, Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Վստահ եմ, բոլորն էլ գիտակցում են, որ այս իշխանությունների ընտրած ճանապարհը Հայաստանը տանում է անդունդ, իրենք բռնել են «խաղաղության պայմանագրի» թղթից, բայց տեսնում ենք, թե Ադրբեջանի ղեկավարն ինչ ռազմատենչ հայտարարություններ է անում։ Այդ երկրի ղեկավարը ռազմական գործողությունների է պատրաստվում, ոչ թե խաղաղության։ Ալիևն իր բնակիչներին ասում է, որ «Հայաստանը ֆաշիստական երկիր է, ուստի պետք է ոչնչացնել», այս ամենը հասկանալ է պետք»,- ընդգծեց Մարտին Եսայանը։