Բաժիններ՝

Ստամբուլ–Թեհրան չվերթը կատարող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում

Ստամբուլ-Թեհրան չվերթն իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան տալուց հետո արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում, հայտնում է HavasosyalMedya-ն։

Ajet ավիաընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը Սաբիհա Գյոքչեն – Թեհրան երթուղով թռչելիս փոխանցել է 7700 կոդը, ինչի հետևանքով հարկադիր վայրէջք է կատարել Անկարայում։

Ըստ թուրքական կայքի, 7700 կոդը չի նշանակում, թե իրավիճակն անպայման օրհասական է։ Այս ազդանշանի նպատակն է ավիացիոն կարգավարական ծառայություններին տեղեկացնել օդանավում առաջացած արտակարգ իրավիճակների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս