Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ քննարկումներ կունենա ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ միջուկային էներգետիկայի վերաբերյալ տեխնիկական քննարկումներ կանցկացնի ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ։

Նա X սոցցանցի իր պաշտոնական էջում գրում է, որ երկուշաբթի միջուկային էներգետիկայի հարցերով փորձագետների մասնակցությամբ հանդիպում է  ունենալու Ռաֆայել Գրոսիի հետ՝ խորացված տեխնիկական բանակցությունների համար։

Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ փետրվարի 6-ին Մասկատում (Օման) ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցություններից հետո  անցկացրին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բանակցությունները լավ ընթացք են ունեցել և կշարունակվեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728