Բաժիններ՝

Ռյուտե․ ՆԱՏՕ-ն ի վիճակի է հաղթել Ռուսաստանի դեմ բոլոր ճակատամարտերում, եթե նա հիմա հարձակվի

Ռուսաստանը «խելահեղ կորուստներ» է կրում Ուկրաինայում՝ վերջին երկու ամսում մոտ 65 000 զինծառայող, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում, տեղեկացնում է Reuters-ը։

Ավելի ուշ լրատվամիջոցների համար կազմակերպված կլոր սեղանի ժամանակ նա նշել է, որ ՆԱՏՕ դաշինքը բավականաչափ ուժեղ է, որպեսզի Ռուսաստանը ներկայումս չփորձի հարձակվել նրա վրա։

«Մենք կհաղթենք Ռուսաստանի դեմ բոլոր ճակատամարտերում, եթե նրանք հիմա հարձակվեն մեզ վրա, և մենք պետք է համոզված լինենք, որ երկու, չորս, վեց տարի անց նույնպես այդպես կլինի», – ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս