Թուրքիայում 5.5 մլն մարդ միայնակ է
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել միայնակ մարդկանց թվաքանակի վերաբերյալ։ Նշվում է, որ նրանց թիվը տարեցտարի աճում է։ 2025-ի տվյալների համաձայն՝ այդ թիվը հասել է 5.5 միլիոնի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2016-ին միայնակ մարդկանց թիվը կազմում էր 3 մլն 316. 894, 2017-ին՝ 3 մլն 491.148, 2018-ին՝ 3 մլն 730.505, իսկ 2019-ին՝ 4 մլն։
Միայնակ ապրող մարդկանց թիվը հատկապես աճել է COVID-19 համավարակի ժամանակ՝ հասնելով՝ 4 մլն 404.997-ի։ Վերջին 10 տարիների ընթացքում (2016-2025 թվականների ժամանակահատվածում) միայնակ ապրողների թիվն աճել է 66.5 %-ով։
2024-ին միայնակ ապրողներից 981.614-ը բնակվել են Ստամբուլում, 400.484-ը՝ Անկարայում, 375.380-ը՝ Իզմիրում, 206.905-ը՝ Անթալիայում, իսկ 192.914-ը՝ Բուրսայում։



