Սա Հայաստանի ամբողջական և անպայմանելի հանձնումն է թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակին։
Եվրամիությունն ունի անդամ պետություններին 150 միլիարդ եվրոյի պաշտպանական վարկեր տրամադրելու ծրագիր, բայց անհրաժեշտ է ունենալ ավելի մեծ հնարավորություններ, եվրոպական ընդհանուր պաշտպանությունը պետք է ունենա նաև ընդհանուր ֆինանսավորում: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բանակցություններից հետո:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), Եվրամիության և Թուրքիայի պաշտպանության նախարարության համագործակցությամբ 3 տարի տևած 23․8 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ծրագրով վնասազերծվել են Թուրքիայի արևելյան սահմանների 94 ականապատ դաշտ և 50.000 ական:
Չեխիան ուղղաթիռների խումբ է ուղարկել Լեհաստան՝ ՆԱՏՕ-ի «Արևելյան պահապան» գործողությանն աջակցելու շրջանակներում: Այս մասին հաղորդել է Չեխիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Դոհայում «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ համատեղ գագաթնաժողովի արտգործնախարարների նիստի շրջանակում հանդիպում է ունեցել իրանցի գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի հետ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հաստատել է և ԵԱՏՄ անդամ երկրներ է ուղարկել համաձայնագրի նախագիծ, որը նախատեսում է արդյունաբերական սեփականության օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության որոնման միասնական ծառայության ստեղծում։
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածքի խախտման պատճառով: Այդ մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Իրանի կողմից ԱԷՄԳ-ի նկատմամբ թափանցիկության պակասը և նրա միջուկային էսկալացիաներն անհանդուրժելի են:
Համաձայնություն է ձեռք բերվել նաև «որոշակի» ընկերության վերաբերյալ, որը մեր երկրի երիտասարդները իսկապես ցանկանում էին փրկել։ Նրանք շատ ուրախ կլինեն
ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներով պայմանավորված` ժամանակավորապես կդադարեցվի դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Բենիամին Նեթանյահուն չի բացառել ՀԱՄԱՍ-ի զինյալների վրա հարվածներն այլ երկրներում:
Սեպտեմբերի 10-ի գիշերը ռուսական մոտ երկու տասնյակ անօդաչու թռչող սարք մտել էր Լեհաստանի օդային տարածք: Վարշավան դա անվանել էր աննախադեպ սադրանք:
Բելառուսի պաշտպանական գերատեսչությունն, ըստ Reuters գործակալության, հայտարարել է, որ ամերիկացիների այցը զորավարժարան անակնկալ է եղել:
ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Չինաստանի օրինական իրավունքների և շահերի խախտման դեպքում կձեռնարկվեն պատասխան միջոցներ՝ պաշտպանելու իրենց երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը և շահերը։
ԱՄՆ և Չինաստանի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը Մադրիդում ավարտվել էր սեպտեմբերի 14-ին։TikTok-ը կարող է արգելվել ԱՄՆ-ում, եթե դրա կառավարումը չանցնի ամերկյան կողմին։
«Россия сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ով վիրահատության էր ենթարկվել, խոսել է իր հիվանդության հետ կապված վախի մասին:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ՀՀ քաղաքացիություն ունեցող ռուս հայրենակիցները, որոնք մշտապես բնակվում են հանրապետությունում և գրանցված չեն Ռուսաստանի Դաշնության տարածքում։
ՀԱՄԱՍ-ում հայտարարել էին, որ շարժման ղեկավարության բոլոր բարձրաստիճան անդամները հարվածից հետո ողջ են մնացել։
ԱԷՄԳ ղեկավարը նշել է, որ անհամբերությամբ սպասում է հաջորդ շաբաթ Մոսկվա կայանալիք իր այցին։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի պատմության մեջ սա կլինի հրավիրված 10-րդ հրատապ քննարկումը։Խորհուրդը հիմնադրվել է 2006 թվականին։
ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանը պետք է ամբողջությամբ դադարեցնի իր միջուկային ծրագրի մշակումը և ապամոնտաժի ուրանի հարստացման բոլոր օբյեկտները, հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 69-րդ կանոնավոր նստաշրջանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ:
Գործողությունը սկսվել է պաշտոնական Վարշավայի խնդրանքով՝ անօդաչու թռչող սարքերի միջադեպի կապակցությամբ:
Իսրայելցի զինվորականները Գազա քաղաքի ալ-Ղաֆրի աշտարակի և մոտակա վրանների բնակիչներին հրամայել են անհապաղ տարհանվել։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Կատար։
Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) հերքել է այն լուրերը, որ 50 եվրո արժողությամբ թղթադրամների վրա սատանայի պատկերն է հայտնվել։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության նոր հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը և այլ հրատապ հարցեր:
Հայ-ղազախական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Արարատ Միրզոյանը դեսպան Բոլատ Իմանբաևին պարգևատրել է Բարեկամության շքանշանով։
Թրամփն ասել է, որ իր համբերությունը Ռուսաստանի նկատմամբ սպառվում է. Կրեմլը լսել է այդ հայտարարությունները:
ՆԱՏՕ-ն դե-ֆակտո պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, սա ակնհայտ է և ապացույցների կարիք չունի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ գագաթնաժողովի անցկացման հարցում դեռևս առաջընթաց չկա, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։