«Ռուսաստանը սկսելու է խաղալ դատավորի դեր»

«Մոսկվան կցանկանար որպես գործընկեր ունենալ Հայաստանին՝ ավելացնելով նաև Ադրբեջանին, ինչպես սովետական իշխանության տարիներին: Երբ Հայաստանի հետ բոլոր հարցերը լուծված են, համաձայնեցված, ապա պետք է սկսել համոզել, պայմանավորվել Ադրբեջանի հետ: Այո, արդյունքում հնարավորության դեպքում Ռուսաստանը սկսելու է խաղալ դատավորի դեր, ինչպես Մոսկվան դա արել է սովետական շրջանում: Բաքվից, Երևանից կուսակցական ղեկավարները ժամանում էին Մոսկվա, իսկ Մոսկվայում բացատրում էին, հաշտեցնում: Այնպես որ՝ Բաքվի և Երևանի միջև Ռուսաստանը հավասարակշռելու է, բայց դա չի նշանակում, որ Ռուսատսանը չեղյալ կհայտարարի Հայաստանի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները անվտանգության ոլորտում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը` շարունակելով, որ Ռուսաստանը շարունակելու է պաշտպանել Հայաստանին Թուրքիայից:

«Տեսականորեն մեզ համար բարդ է դա անելը, սակայն պրակտիկ տեսանկյունից մեր զորքերը այդ սահմանում են տեղակայված հենց այդ նպատակով: Բայց Մոսկվայի հավասարակշիռ քաղաքականությունը այս հակամարտության գոտում անխուսափելի է»,- նշել է նա: Փորձագետը նաև ընդգծել է, որ Ռուսաստանին այսօր ընդհանրապես պետք չէ լարվածություն ԼՂ հակամարտության գոտում, քանի որ Ռուսաստանն ունի լուրջ խնդիրներ, զբաղված է բացարձակապես այլ հակամարտություններով, առավել ևս, երբ անկառավարելի է դառնում իրավիճակը Մերձդնեստրում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս