Բաժիններ՝

Սիրիայում մեկնարկել են նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա թիմակիցների դեմ դատական լսումները

Սիրիայում մեկնարկել են երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա կառավարության անդամ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դատավարության առաջին լսումները։ Այս մասին հայտնում է France 24-ը։

Ասադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով, սակայն նրանց ազգականներից մեկը՝ նախկին անվտանգության աշխատակից Աթիֆ Նաջիբը, ներկա է եղել լսումներին որպես մեղադրյալ։

Նաջիբը, որը ձերբակալվել էր իշխանափոխությունից հետո՝ 2025 թվականի հունվարին, նախկինում ղեկավարել է Սիրիայի քաղաքական անվտանգության ստորաբաժանումը Դարաա նահանգում։

Նա մեղադրվում է լայնածավալ բռնաճնշումների և ձերբակալությունների արշավ ղեկավարելու մեջ։

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան X-ի էջում հայտարարել է, որ արդարադատությունը կմնա «գլխավոր նպատակ, որին պետությունը և նրա ինստիտուտները ձգտում են հասնել»։

Դատական երկրորդ լսումները տեղի կունենան մայիսի 10-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930