Բաժիններ՝

Պուտինն այսօր Բաքվում հանդիպումներ կունենա Ալիևի և Էրդողանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով երեկ երեկոյան ժամանել էր Բաքու՝ մասնակցելու առաջին Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, այսօր կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է RIA Novosti-ն:

Հանդիպման ընթացքում ծրագրվում է քննարկել էներգետիկ ոլորտին ու Սիրիայում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

Բացի այդ՝ ՌԴ նախագահը կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև կանդրադառնան Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Այցի վերջում Պուտինը կհանդիպի ռուս մարզիկների հետ, որոնք մասնակցում են առաջին Եվրոպական խաղերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930