Բաժիններ՝

Ցանցահենները մատչում են ստացել ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցների անձնական տվյալներին

Ցանցահենների խումբը մատչում է ստացել ԱՄՆ հետախուզության ու բանակի աշխատակիցների անձնական տվյալներին, հայտնում են ամերիկյան իշխանությունները:
Նախնական տեղեկություններով՝ հերթական հզոր կիբերհարձակման հետքերը տանում են Չինաստան:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ ներկայում չարագործները տեղեկություն ունեն, որի օգնությամբ կկարողանա շանտաժի ենթարկել ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին:
Associated Press-ի աղբյուրները հայտնել են, որ ցանցահենների նպատակը եղել են հատուկ ձևաթղթերը, որոնք գերատեսչության աշխատակիցները լրացրել են գաղտնի նյութերին մատչում ունենալու համար:

Այդ փաստաթղթերում պարունակվում է աշխատակիցների մասին ամբողջ անձնական տեղեկությունը՝ աչքերի գույնից, ֆինանսական օպերացիաներից սկսած՝ մինչև ընկերների ու ազգականների կոնտակտային տվյալներ:
Սպիտակ տան տեղեկություններով՝ կա լուրջ մտավախություն, որ ցանցահեններին հաջողվել է մատչում ստանալ ԱՄՆ կառավարության աշխատակիցների անձնական տեղեկություններին:

Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ դաշնային գերատեսչությունը ենթարկվել է ցանցահենների զանգվածային հարձակմանը, որոնք կարողացել էին մատչում ստանալ մի քանի միլիոն պետծառայողների անձնական տվյալներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս