Բաժիններ՝

Եվրախորհրդարանը կոչ է արել Աշխարհի 2018թ. առաջնության տեղափոխության համար, եթե կոռուպցիայի փաստն ապացուցվի

Եվրոպական խորհրդարանն իր աջակցությունն է հայտնել ՖԻՖԱ-ի աուդիտի կոմիտեի նախագահ Դոմենիկ Սկալայի նախաձեռնությանը:

Շաբաթվա սկզբին Սկալան հայտարարել էր, որ արժե 2018 և 2022թթ. Աշխարհի առաջնություններն անցկացնել ուրիշ երկրներում, եթե կոռուպցիայի փաստն ապացուցվի:

«Եվրոպական խորհրդարանի անդամներն ընդգծում են շվեյցարական և ամերիկյան իշխանությունների հետաքննության փաստը` կապված Աշխարհի 1998, 2010, 2018 և 2022թթ. Աշխարհի առաջնությունները հանձնելով` համապատասխանաբար` Ֆրանսիային, ՀԱՀ-ին, Ռուսաստանին և Քաթարին:

Նրանք ողջունում են ՖԻՖԱ-ի աուդիտի և վեճերի կարգավորման կոմիտեի նախագահի հայտարարությունն այն մասին, որ 2018 և 2022թթ. Աշխարհի չեմպիոնատների անցկացման հանձնումը պետք է համարել անվավեր, եթե ապացուցվի, որ դրանք արվել են կոռուպցիայի միջոցով»,- ասվում է կազմակերպության հայտարարությունում:

Եվրոպական խորհրդարանի անդամները կոչ են արել նաև վերակազմավորել ՖԻՖԱ-ն և ղեկավարությունը հանձնել այլ մարդու: Մինչ դեկտեմբեր այս դերը կստանձնի Յոզեֆ Բլատերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930