Բաժիններ՝

Սամանտա Փաուերը Ռուսաստանին մեղադրում է Դոնբասին զենք մատակարարելու մեջ

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը պնդում է, որ ռուսական զենքի հոսքը Դոնբաս Կիևի ու ինքնահռչակ հանրապետությունների միջև կնքված համաձայնագրերի ստորագրումից հետո չի դադարել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կիևում գտնվող Փաուերն ասել է, որ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների կողմնակիցներին մատակարարվում են տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ ու անօդաչու թռչող սարքեր, որոնք ղեկավարելու համար անհրաժեշտ են փորձառու օպերատորներ:

Նա Կիևում հանդիպել է ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ, որոնք, նրա խոսքով, շատ են անհանգստացած, որ կարող են գնալ միայն այնտեղ, որտեղ թույլատրում են այցելել Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների կողմնակիցները:

«Դիտորդները չեն կարող հայտնվել Ռուսաստանի հետ սահմանին, քանի որ անջատողականները նրանց դա թույլ չեն տալիս: Փաստերն իրենք են խոսում, ու դա անհանգստություն է առաջացնում, քանի որ մենք չգիտենք այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում այդ տարածքում այն պատճառով, որ անջատողականները թույլ չեն տալիս այնտեղ գնալ»,-ասել է ամերիկացի դիվանագետը:

«Ռուսաստանի Դաշնության ներկայությունը Ուկրաինայում միջազգային իրավունքի կոպիտ խախտում է ու ծաղր ՄԱԿ-ի խարտիայի նկատմամբ, որտեղ նշված է ՄԱԿ-ի անդամ-երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-հավելել է Փաուերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս