Հարավային Կորեայում MERS համաճարակի տարածմանը նպաստել են բժիշկները. ԱՀԿ
Կորեացի բժիշկները, ովքեր անծանոթ են եղել մերձավորարևելյան ռեսպիրատոր համախտանիշին (MERS), նպաստել են հիվանդության տարածմանը, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների զեկույցում:
Բացի այդ՝գյուղական հիվանդանոցները եղել են ծանրաբեռնված, ինչն արագացրել է վարակի տարածումը:
Ինչպես ընդգծել են ԱՀԿ-ում, ընթացիկ բռնկումն ունի բարդ բնույթ, ինչի հետևանքով հարկավոր է պատրաստվել վարակի նոր դեպքերի:
Հարավային Կորեայի առողջապահության նախարարության տվյալով՝ վարակվածների թիվը հասել է 138 մարդու, 14 մարդ արդեն մահացել է հիվանդության հետևանքով:
Առաջին անգամ հիվանդությունը մարդկանց մոտ գրել է Սաուդյան Արաբիայում 2012թ., հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես ենթադրում են գիտնականները, վիրուսը կարող է փոխանցվել մարդուն ուղտի միջոցով:
MERS-ով վարակված առաջին մարդը Հարավային Կորեայում եղել է գործարար, ով Էր-Ռիյադում է եղել գործերի բերումով: