ՆԱՏՕ-ն նախադրյալներ չի տեսնում ռուսական նավերի առաջ Բոսֆորի նեղուցի փակման համար

Թուրքիան չի փակի Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական զինվորական ու քաղաքացիական նավերի համար, հայտնում է TASS-ը:

Նշվում է, որ երկիրը հետևում է Մոնտրյոյի 1936 թվականի կոնվենցիային, որը երաշխավորում է նեղուցներով բոլոր նավերի ազատ անցումը: Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լյուտը նոյեմբերի 30-ին տեղի ունեցած հեռուստահամաժողովի ժամանակ:

Նշենք, որ Թուրքիայի՝ պատերազմական վիճակում գտնվելու կամ «ռազմական վտանգի սպառնալիքի ներքո» ռազմանավերի մուտքը նեղուցներ, մնում է Անկարայի հայեցողության ներքո:

Եթե պատերազմ պաշտոնապես հայտարարված չէ, Թուրքիան պետք է թողնի նեղուցով նավարկել օտարերկրյա նավերին: Խաղաղ ժամանակ ռազմական ու քաղաքացիական նավերը կարող են ազատ նավարկել նեղուցներով:
Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ն կաջակցի Թուրքիային կոնֆլիկտի դեպքում՝ չճշտելով դրա հնարավոր բնույթը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը աջակցություն էր հայտնել Թուրքիային՝ կապված ռուսական «Սու-24»-ի դեպքի առնչությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031