Ռուսաստանի մեղադրանքներն անհիմն են. Դավութօղլու

Ռուսաստանն անհիմն կերպով է մեղադրում Թուրքիային, ու դա անընդունելի է Անկարայի համար: Այդ մասին ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ում խոսքերը ներկայացնում է TRT Haber հեռուստաալիքը:

Նրա խոսքով՝եթե Ռուսաստանը ցանկանում է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ, պետք է բանակցությունների համար բացի դիվանագիտական խողովակները:

«Ռուսաստանը պետք է իմանա այն մասին, որ Թուրքիան իրավունք ունի պաշտպանել իր սահմանները գոյություն ունեցող բոլոր հնարավոր միջոցներով»,- հայտարարել է Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 24-ին խոցել էին ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռը, ինչից հետո երկու երկրների հարաբերությունները զգալիորեն վատթարացել են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031