Բաժիններ՝

Խոցված «Սու-24»-ի համար պատասխան է տալիս ողջ ՆԱՏՕ-ն. Մոսկվա

Ռուսաստանը ՆԱՏՕ-ին տեղեկություն է տրամադրել այն մասին, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը դիտավորյալ են կործանել ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռը, սակայն դաշինքը, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով, կանգնեց Անկարայի կողմը՝ իր վրա վերցնելով այդ դեպքի պատասխանատվությունը: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոյի հայտարարության մեջ, տեղեկացնում է RIA Novosti-ն:

Գրուշկոն հայտնել է, որ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ, ներկայացրել փաստեր, որոնք ապացուցում են, որ ռուսական ինքնաթիռը դիտավորյալ է խոցվել, սակայն վերջինս, ըստ Գրուշկոյի, նախընտրել է չխորանալ ռուսական ինքնաթիռի վրա հարձակման հանգամանքների պարզաբանման մեջ:

«ՆԱՏՕ-ն, սկզբունքային գնահատական չտալով այդ հակաիրավական գործունեությանը, իրականում, փաստացի հովանավորել է Անկարային՝ դաշինքի անդամին, այդ իսկ պատճառով էլ պատասխանատվություն է կրում այդ դեպքի համար: Հերթական անգամ մենք տեսնում ենք, որ քաղաքական նպատակահարմարության պատկերացումները գերիշխում են օբյեկտիվ ու պարզապես առողջ բանականությանը»,- հայտարարել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը աջակցություն էր հայտնել Թուրքիային՝ կապված ռուսական «Սու-24»-ի դեպքի առնչությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս