Բաժիններ՝

Հայտնի արտիստ Իլյա Ռեզնիկը շտապ հոսպիտալացվել է Մոսկվայում

Ռուս հայտնի արտիստ Իլյա Ռեզնիկն այսօր շտապ կերպով հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ ինքնազգացողության վատացման պատճառով ընկել ու անհաջող կերպով վնասել է ոտքը: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի Լենինգրադյան կայարանում, հայտնում է LifeNews-ը:

Կլինիկայում, որտեղ նրան տեղափոխել են, հետազոտության արդյունքում պարզվել է ստամոքսի արնահոսություն, աջ ոտքի մատի կոտրվածք:

Ռուսաստանի ժողովրդական արտիստը հոսպիտալացվել է վիրաբուժական բաժանմունքում: Բժիշկները ներկայում նշանակել են բուժման կուրս, ինչից հետո պարզ կլինի՝ կպահանջվի՞ օպերատիվ միջամտություն, թե՞ ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031