Բաժիններ՝

Ասադը կողմ է Սիրիայի հարցով Պրահայում բանակցություններ անցկացնելուն

Սիրիացիները կարծում են, որ խաղաղ համաժողովն ու խնդրի կարգավորման խաղաղ պայմանագրի ստորագրումը կարող են տեղի ունենալ Պրահայում: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, տեղեկացնում է korrespondent.net-ը:

«Երբ հիշատակվում է Պրահան (սիրիական կարգավորման հարցով խաղաղ համաձայնագրի ստորագրում), ապա այդ գաղափարը կընդունվի մեծամասնության կողմից, քանի որ ձեր երկիրը գրավում է հավասարակշռված դիրք»,- ասել է նա չեխական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Միևնույն ժամանակ, Ասադը նկատել է. «Եթե դուք հարցնեք սիրիացիներին, ապա նրանք ձեզ կպատասխանեն, որ չեն ցանկանում խաղաղ համաժողովի անցկացում, օրինակ՝ Ֆրանսիայում, քանի որ Ֆրանսիան աջակցում է ահաբեկչությանն ու պատերազմին, այլ ոչ թե խաղաղությանը»:

Պրահայում Սիրիայի հարցով խաղաղ համաձայնագրի ստորագրման գաղափարն առաջ է քաշել Չեխիայի նախագահ Միլեշ Զեմանը սեպտեմբերին:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը անցած շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Փարիզը հանդես է գալիս քաղաքական արենայից Ասադի հեռանալու օգտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031