Բաժիններ՝

Պենտագոնը հայտնել է ԴԱԻՇ-ի երեք առաջնորդների ոչնչացման մասին

Պենտագոնը հայտնել է վերջին շրջանում ԴԱԻՇ-ի 3 առաջնորդների ոչնչացման մասին: Այս մասին հայտնել է ԱՄՆ կոալիցիայի շտաբի ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը, տեղեկացնում է RIA Novosti-ն:

Ուորենի խոսքով՝ նոյեմբերի վերջին ոչնչացվել է Աբու-Սալաֆը՝ ԴԱԻՇ-ի «ֆինանսների նախարարը»:

Բացի այդ՝ ամսվա վերջին ոչնչացվել են Աբու Միրիամը, որը խմբավորման մեջ «ղեկավարում էր շորթումները» ու Աբու Ռամզան ալ-Թունիսին, որը կոորդինացրել է ահաբեկչական խմբավորումների զինյալների միջև տեղեկությունների փոխանակությունը, ինչպես նաև պատասխանատու է եղել զինյալներին զինամթերքով ապահովման համար:

Ուորենի խոսքով՝ երեք զինյալներն էլ ոչնչացվել են Իրաքի հյուսիսարևմտյան Տալ-Աֆար քաղաքի արվարձաններին հասցված ավիահարվածների հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031