Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել ԴԱԻՇ-ի ռուս դահճի նկատմամբ
Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել ԴԱԻՇ-ի ռուս դահիճ Անատոլի Զեմլյանկայի նկատմամբ, ով, ենթադրաբար, պատկերված է ԴԱԻՇ-ի տարածած տեսահոլովակում:
Ինտերպոլի կայքում՝ Զեմլյանկայի քարտի վրա, նշված է, որ ռուսական իշխանությունները նրան կասկածում են անօրինական զինված խմբավորումներին մասնակցություն ունենալու մեջ:
Բացի կասկածյալի լուսանկարից՝ Ինտերպոլը ներկայացնում է նաև նրա հասակի տվյալները (հասակը՝ 178 սմ) ու մազերի գույնը (խարտյաշ):
Նշվում է, որ տղամարդը 28 տարեկան է, ծնվել է Տյումենի մարզի Նոյաբրսկ քաղաքում: Նրան հայտնաբերելու դեպքում Ինտերպոլը անհապաղ ձերբակալելու է վերջինիս:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ամերիկյան NBC հեռուստաալիքը հայտարարեց, որ ԴԱԻՇ-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են տղամարդու (Մագոմեդ Խասիև) գլխատում՝ նրան մեղադրելով լրտեսության մեջ:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հաստատել էր տեղեկությունը, թե ԴԱԻՇ-ի ահաբեկչի կողմից սպանված տղամարդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ՝ չեչեն: «Նա, ով սպանել է մեր քաղաքացուն ու սպառնում է մեր պետության անվտանգությանը, երկար չի ապրի: Մենք նրանց կուղարկենք այն աշխարհ»,- հայտարարել է Կադիրովը:
Ռուս լրագրողները պարզել էին, որ Զեմլյանկայի նկատմամբ ավելի վաղ ՌԴ-ում հետախուզում էին հայտարարել ԴԱԻՇ-ի գործունեությանն առնչություն ունենալու կասկածանքով: