Բաժիններ՝

Իրաքի բնակիչը ամերիկյան վիճակախաղում 6,4 մլն դոլար է շահել

Իրաքում բնակվող տղամարդը 6,4 միլիոն դոլար է շահել ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի «Մեգաբաքս» վիճակախաղում, հայտնում է АР-ն:

Վիճակախաղի կազմակերպիչ ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ հաղթողը դեկտեմբերի 1-ին ներկայացրել է վիճակախաղի իր տոմսը Օրեգոնի Սեյլեմ քաղաքում գտնվող ընկերության կենտրոնակայան:

Տղամարդը ցանկացել է իր շահած գումարն ստանալ ամենամյա վճարման եղանակով՝ 25 տարվա ընթացքում՝ 256 հազար դոլար վճարմամբ՝ առանց հարկերի հաշվարկման:

Ինչպես նշել են գործակալությունում, չնայած վիճակախաղի կազմակերպիչները արգելում են հաղթողներին անհայտ մնալ, սակայն տվյալ դեպքում տղամարդու խնդրանքը բավարարվել է ու նրա ինքնությունը չի բացահայտվի:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ կազմակերպիչները նման քայլի են դիմել, քանի որ տղամարդը Իրաք վերադառնալու դեպքում անհանգստացել է իր սեփական կյանքի համար:

Իրաքցին երջանիկ տոմսը գնել էր այս տարվա օգոստոսի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս