Բաժիններ՝

Վրաստանը դիվանագիտորեն կարձագանքի Ռուսաստանի կողմից իր օդային տիրույթի խախտմանը

Վրաստանի իշխանությունները դիվանագիտական խողովակներով կպատասխանեն Ռուսաստանի կողմից Վրաստանի օդային տիրույթի խախտմանը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի ղեկավար Թեդո Ջափարիձեն, գրում է «Գրուզիա օնլայնը»:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ցխինվալի շրջանի կողմից երկրի օդային տիրույթը խախտել է ռուսական «Մի-8» ուղղաթիռը: Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ «ռուսական «Մի-8» ուղղաթիռը հատել է օկուպացված սահմանն ու մի քանի րոպե անց հետ է գնացել»:
«Մեր պատասխանը տրվելու է դիվանագիտական հեռահաղորդակցության շրջանակում, կարծում եմ, որ դա լինելու է բավական ադեկվատ ու ճիշտ պատասխան»,- ասել է Ջափարիձեն լրագրողներին:

Վրաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստում է նամակ, որը ուղարկելու է Դեպքերի կանխարգելման ու արձագանքման հանձնաժողովին, որի նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 16-ին:

Իր հերթին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային տիրույթը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ու տեղեկության վարչության պետ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն իր վրացի գործընկերներին խորհուրդ է տվել «մինչ հաջորդ անգամ աղմկոտ հայտարարություններ անելը հենվել օբյեկտիվ վերահսկողության տվյալների, մասնավորապես ռադիոտեղորոշիչ միջոցների վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս