Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան ռմբակոծում է Եմենի դպրոցները. Amnesty International

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը մեղադրել է Սաուդյան Արաբիային ու նրա դաշնակիցներին Եմենի դպրոցների վրա հարձակումներ գործելու մեջ, գրում է korrespondent.net-ը:

Կազմակերպության տվյալով՝ այն բանից հետո, երբ մարտից Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան սկսել է ավիահարվածներ հասցնել Եմենին, երկրի ավելի քան 1000 դպրոց ստիպված է եղել դադարեցնել իր աշխատանքը՝ դպրոցների մոտ մեկ քառորդն ամբողջությամբ ավերվել է:

Նոր զեկույցում Amnesty-ն կոչ է անում ԱՄՆ-ին ու Բրիտանիային կասեցնել զենքի վաճառքները Սաուդյան Արաբիային՝ հանցագործության մաս չկազմելու համար:

Էր-Ռիյադը կտրականապես հերքում է կասետային ռումբերի կիրառությունը ու քաղաքացիական օբյեկտներին դիտավորյալհարվածներ հասցնելը:

Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցնում Եմենի տարածին մարտից այն բանից հետո, երբ ապստամբ հուսիթները գրավեցին երկրի մեծ մասը, ներառյալ՝ Սանան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031