Բաժիններ՝

Էրդողանը սպառնում է ավելացնել Իրաքում թուրք զինվորականների թիվը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրականապես մերժել է Իրաքից դուրս բերել իր զինվորականներին, ավելին, քաղաքական գործիչը նախազգուշացրել է, որ մոտ ժամանակներս կարող է ավելացնել զինվորականների թիվը Իրաքի հյուսիսում: Այս մասին տեղեկացնում է kp.ru-ն:

«Մեր զինվորների թիվը կարող է ավելանալ կամ նվազել՝ կապված ուսուցում ստացող աշխարհազորայինների թվից: Իսկ մեր զինվորների դուրս բերումը ներկայում քննարկման առարկա չէ»,- հայտարարել է նա Անկարայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ Անկարան, առանց պաշտոնական Բաղդադի թույլտվության, 150 զինծառայող ու 25-25 տանկ է ուղարկել Իրաք՝ իբր պաշտպանելու իր զինվորական խորհրդականներին, որոնք մարզում են Մոսուլի հարակից շրջանների քրդերին:

Բաղդադը տեղի ունեցածը որակել է որպես ներխուժում իր երկրի տարածք ու միջազգային նորմերի խախտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս