Բաժիններ՝

Ժնևում բարձրացվել է ահաբեկչական հարձակումների սպառնալիքների մակարդակը

Շվեյցարիայի ոստիկանությունը հայտարարել է Ժնևում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին՝ կապված կասկածյալների հետապնդումների հետ, ովքեր կարող են առնչություն ունենալ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հարձակումների հետ:

Ոստիկանության տվյալով՝ սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե կասկածյալները գտնվում են քաղաքի տարածքում:

Ինչպես ասվում է անվտանգության քաղաքային դեպարտամենտի հաղորդագրության մեջ, քաղաքի փողոցներում հսկողությունն ապահովում են ոստիկանության ուժեղացված խմբերը:

Reuters գործակալությունը, հղում կատարելով ՄԱԿ-ի կենտրոնակայանին, հայտնել է, որ Շվեյցարիայի իշխանությունները որոնում են Ժնևում 4 երիտասարդի, ովքեր կարող են առնչություն ունենալ Փարիզի ահաբեկչություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031